Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության / BSWW / նախագահ Ժոան Կուսկոն ասել է, որ Փարիզի օլիմպիական խաղերի ծրագիրն արդեն հաստատված է և իրենք ակտիվ աշխատանքներ են տանում մարզաձևը Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք խաղերում ընդգրկելու ուղղությամբ: Նա նաև նշել է, որ օլիմպիական ծրագրում լողափնյա ֆուտբոլը ներառելու հիմնական խոչընդոտը խաղերի մասնակիցների թվի սահմանափակումն է: Պետք է համապատասխանել ՄՕԿ – ի բոլոր պահանջներին, իսկ առաջարկը կկատարի ՖԻՖԱ –ն:
Լողափնյա ֆուտբոլն ընդգրկված է եղել Եվրոպական առաջին և երկրորդ խաղերի ծրագրում , որոնց մասնակցել են տղամարդկանց ութ թիմեր: Լեհաստանի Կրակով քաղաքում 2023թ. կայանալիք երրորդ խաղերում նույնպես մեդալներ կխաղարկվեն այդ մարզաձևում: