Պաշտպանության նախարարությունը պարգևատրեց հայ ըմբիշներին

19:15 - 16 Մար, 2016

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով` հայ մարզիկները պարգևատրվել են մեդալներով:

Հոկտեմբերին Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայացած Համաբանակային 6-րդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Սարգիս Քոչարյանը նվաճել էին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ, որի համար ՊՆ-ի կողմից պարգևատրվեցին «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ստացավ «Գարեգին Նժդեհ» մեդալ:

ՀԱՕԿ լրատվության բաժին  

 

 

Այլ նորություններ