Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Արդեն հայտնի են դարձել կիսաեզրափակիի մասնակիցները, որոնք իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
Մեր երկրի պատվիրակներից կիսաեզրափակիչում են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։