Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվեց գեղասահքի աշխարհի առաջնությունը: Մասնակիցների թվում Հայաստանը ուներ իր պատվիրակները: Նրանք՝ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ երկյակը հանդես եկավ պարային զուգասահքում: Մերոնք գոհացնող ելույթներ ունեցան: Կարճ ծրագրում գրավեցին 14-րդ տեղը և մտան եզրափակիչ: Այդ փուլում, որտեղ մասնակցեցին 20 լավագույն երկյակներ, մեր գեղասահորդները ազատ ծրագրում ավելի վստահ հանդես եկան ու զբաղեցրին 13 –րդ հորիզոնականը:
Երկօրյա մրցումների արդյունքով Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ դուետը աշխարհի առաջնությունում ճանաչվեց 14 –րդը: