ՄՐՑԱՎԱՅՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՆ Է

11:27 - 10 Նոյ, 2022

Հնդկաստանը կընդունի  2023թ.   կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:  Այս մասին հայտարարվել է  Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում: Համաձայնագիրը ստորագրվել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի  /  IBA / և Հնդկաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի / BFI / միջև:

Փաստաթուղթը հաստատել են  IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը  և BFI-ի նախագահ Աջայ Սինգհին:

Մրցաշարի ստույգ ժամկետները կորոշվեն ավելի ուշ։ 

«Հնդկաստանում սիրում են  բռնցքամարտը:  Աշխարհի առաջնության  անցկացումը տեղացիներին  հիանալի հնարավորություն կընձեռի  տոնելու գեղեցիկ  հաղթանակներ և  կոգեշնչի  կանանց՝ զբաղվելու մարզաձևով:

Հնդկաստանն ու տարածաշրջանը մեծ ջանքեր են գործադրում  բռնցքամարտը զարգացնելու համար  և ես վստահ եմ, որ նրանք կկազմակերպեն անմոռանալի միջոցառում:»,- ասել է Կրեմլյովը։ 

Իր հերթին BFI-ի նախագահը  նշել է, որ  մեծ պատիվ է կրկին  հյուրընկալել կանանց ստուգատեսը: Նյու Դելիում  առաջնություն է անցկացվել   2006 և 2018թթ., իսկ 2017  - ին Գուվահաթը  ընդունել է  աշխարհի  երիտասարդական առաջնությունը։ 

Յոթ տարվա ընթացքում երեք խոշոր առաջնությունների հյուրընկալումը ցույց է տալիս, որ Հնդկաստանում  մեծ ջանքեր են գործադրվում ենթակառուցվածքների և հնարավորությունների ստեղծման համար:

 

 

Այլ նորություններ