Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականը Հնդկաստանի աշխարհի առաջնությունից ձեռնունայն կվերադառնա հայրենիք: Ռինգ ելած մեր բոլոր վեց մարզուհիներից ոչ մեկը չկարողացավ տեղ ունենալ մրցանակակիրների շարքում:
Հուսանք, որ մեր պատվիրակները հավաքականի և անձնական մարզիչների հետ կվերլուծեն իրենց մրցելույթները, ճիշտ եզրակացության կհանգեն և նպատակասլաց պարապմունքներով կնախապատրատվեն Լեհաստանի Կրակովում հունիսի 16 –ին մեկնարկելիք Եվրոպական ամառային երրորդ խաղերին: Դա չափազանց կարևոր ստուգատես է, քանզի մասնակիցները կմրցեն և խաղարկվող մեդալների , և Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալու համար: