Փարիզի օլիմպիական կազմկոմիտեն խաղերի պատմության մեջ ռեկորդային թվով տոմսեր է վաճառել։ Այդ մասին հայտնել է կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուն:
Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ արդեն իրացվել է 8,6 միլիոն տոմս։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1996թ. Ատլանտայում՝ 8,3 միլիոն տոմս։ Նշվում է, որ խաղերի կազմակերպիչները մտադիր են վաճառել 10 մլն տոմս։
<< Փարիզ – 2024>> – ի մեկնարկին մնում է 14 օր: