Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում և կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։
Նախնական փուլի հանդիպումները կկայանան ապրիլի 4-13-ը՝ Բուլղարիայում։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է, որ Շոտլանդիայի և Բուլղարիայի հավաքականների հետ վերջերս են հանդիպել և նրանց խաղաոճին ծանոթ են, իսկ Կոսովոյի ընտրանու հետ մրցելու են առաջին անգամ:
Հավաքականի մարզչական խումբը կշարոնակի մանրամասներ իմանալ մրցակիցների մասին: Նաև ընկերական հանդիպումներ կանցկացվեն, որպեսզի լավ մարզավիճակով ներկայանան նախնական փուլի հանդիպումներին։ Նպատակը հաջորդ փուլ անցնելն է: