Շվեյցարիայի Բեռն քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Եվրոպայի 32-րդ առաջնությունը:
Մայիսի 26-ին մրցահարթակ դուրս եկան մեծահասակները:
Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացավ առաջին մրցահերթում, որտեղ մրցում էին 8 երկրներ (Հունգարիա, Իսրայել, Ադրբեջան,Ավստրիա, Լեհաստան, Շվեդիա, Լատվիա և Հայաստան): Հայաստանի հավաքականը հավաքելով 248.702 միավոր՝ խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Մարմնամարզության ընտրանին առաջին անգամն է մասնակցում թիմային պայքարին:
Անհատական գործիքների վրա եզրափակիչ հասած մասնակիցների անուններն, ինչպես նաև եզրափակչում թիմերի զբաղեցրած վերջնական հորիզոնականները հայտնի կլինեն մրցումային օրվա ավարտին:
Հիշեցնենք, որ երիտասարդների մրցապայքարում Արթուր Ավետիսյանը կիսաեզրափակչում 14,166 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ:
Եվրոպայի 32-րդ առաջնությանը մասնակցում են 38 երկրների 311 մարզիկներ, որոնցից 155-ը երիտասարդներ են, 156-ը՝ մեծահասակներ:
Առաջնությունը մեկնարկել է մայիսի 25-ին և կավարտվի մայիսի 29-ին:
Շվեյցարիա, Բեռն
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին