Իսրայելի Թել Ավիվ քաղաքում այսօր մեկնարկեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը եզրագիծը կհատի օգոստոսի 27 –ին:
ՀՀ վաստակաշատ մարզիչ Անդրանիկ Առուստամյանը երկու հեծանվորդ է ուղեկցել մրցավայր:
Վահե Վիրաբյանը իր ունակությունները կդրսևորի խմբային վազքում / միավորներով և դուրս մնալով մրցաձևերում / : Նրա թիմակից Ալեքս Արամայիսյանը հանդես կգա մեկ վերջնագծով խմբային վազքում / սկրեչ / և հեծանվային բազմամարտում / օմնիում , որը ամփոփում է չորս մրցաձև /:
Մեր պատվիրակները ասպարեզ կելնեն վաղվանից ՝ խտացված ծրագրով: