Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան / BWF / ներկայացրել է առաջիկա օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերի թարմացված համակարգը։
Որակավորման մրցումները կվերսկսվեն 2021թ․ հունվարի 4-ին և կավարտվեն մայիսի 2 –ին։ Մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի մայիսի 4-ին: ՄՕԿ-ն արդեն հաստատել է փոփոխությունները:
Մարզահանդեսին կմասնակցեն 172 բադմինթոնիստներ։ Տղամարդկանց և կանանց մենախաղերում հանդես կգա 38 –ական մարզիկ – մարզուհի, 16 –ական՝ զուգախաղերում և խառը զուգախաղերում :
Ուղեգրի արժանանալու համար յուրաքանչյուր մարզիկ առնվազն պետք է մասնակցի որակավորման երեք մրցաշարի: