Հայտնի դարձան մրցանակակիրները

10:10 - 21 Հուն, 2019

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի առաջնություննները:

9 հնարավորից 6,5 միավոր վաստակեց և չեմպիոնի պատվին արժանացավ Արման Փաշիկյանը: 5,5  միավորով երկրորդը ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը: 5-ական միավոր վաստակեցին Սամվել Տեր - Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց առաջին եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Մարիա Գևորգյան ` 7 միավոր, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան` երկուսն էլ` 6 միավոր:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ