Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան / IBA / ի գիտություն է ընդունել ՄՕԿ-ի վերջին հայտարարության մեկնաբանությունները: Այն բովանդակում է Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումների տարբերակը:
ՄՕԿ-ը IBA-ի հետ համագործակցության շրջանակում ձևավորել է ժամանակավոր աշխատանքային խումբ: Փոփոխությունները զգալի են և դրական կլինեն միջոցառումների պլանավորման գործընթացում:
Համակարգը կառավարել էր ՄՕԿ-ը ՝ չափանիշները արդար, թափանցիկ և բաց դարձնելու համար:
ՄՕԿ-ի և IBA-ի փորձագետները համատեղ աշխատել են վերջին վեց ամիսների ընթացքում: Առաջընթացը իսկապես նկատելի է:
ՄՕԿ-ը բարձր է գնահատել մասնավորապես Ստամբուլում անցկացված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում կատարած հուսալի աշխատանքը:
IBA-ն վերջին 1 – 1,5 տարում քրտնաջան աշխատել է տեխնիկական անձնակազմի կառավարման, վերապատրաստման և մասնագիտական զարգացման ոլորտներում:
Բոլոր միջոցառումների համար կիրառվել է պատահական վիճակահանության գործընթաց և կառավարումն գնահատել է անկախ փորձագետների խումբը:Հաշվի են առնվել անցյալի սխալները և ֆեդերացիան հեռացել է նախկին խնդիրներից։
Կազմակերպությունն ունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված տնօրենների խորհուրդ, որը բոլորովին նոր կառույց է: Արդարությունը և թափանցիկությունը բառեր են, որոնք օգտագործվում են IBA-ի ամենօրյա աշխատանքային միջավայրում: Ազնվությունը մնում է կազմակերպության աշխատանքի հիմնական տարրը և բարձր արժեքը:
Մարզաձևի առաջիկա համագումարը կփարատի բոլոր կասկածները լավ կառավարման վերաբերյալ:
ՄՕԿ-ը բավականաչափ տեղեկացված չէ IBA-ի ընթացիկ ֆինանսական վիճակի մասին, սակայն կազմակերպությունը բաց է տեղեկատվություն տրամադրելու հարցում:
Արդեն պայմանագրեր կան երկու խոշոր հովանավորների հետ։
Եվս մեկ լավ նորություն. մրցումների նոր համակարգը կգործի հոկտեմբերի կեսերին Մարիբորում անցկացվելիք մրցաշրջագայության ընթացքում:
Հ. Գ. – Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը տեղի կունենա Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՝ սեպտեմբերի 25 –ին: