ՍԵՎԱՆՑԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12:17 - 27 Սեպ, 2024

Բաթումում  անցկացվեց բայդարկա և կանոէ թիավարության միջազգային մրցաշար: Հայաստանից մասնակցության հրավեր էր ստացել  Սևան քաղաքի ջրային մարզաձևերի  մարզադպրոցի թիմը: Ծրագրում ընդգրկված էր միայն սուպերսպրինտ մրցաձևը:  Հայտավորված  19 երկրների ներկայացուցիչներ մրցեցին տարիքային երկու խմբում:

Սևանցի երեք պատանիներն իրենց ունակությունները դրսևորեցին կանոէ մրցաձևում: Ավելի քան երեք տասնյակ հասակակիցների պայքարում  մերոնք հայտնվեցին միջին հորիզոնականներում. Արեգ Հովհաննիսյանը ճանաչվեց հինգերորդը, Սուրեն Թովմասյանը՝ յոթերորդը և Մամիկոն Մկրտչյանը՝ իններորդը:

Պատանիներին մրցավայր էր ուղեկցել ՀՀ  կանոէ թիավարության հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Մալխասյանը:  

Այլ նորություններ