ԿՐԿԻՆ ԽՍՏԱՑՈՒՄ

12:25 - 15 Հուն, 2021

Ճապոնիա մուտք գործող  մարզիկների համար  ռեժիմը մեղմացվել էր: Մասնավորապես որոշակի պայմանների առկայության դեպքում նրանք կարող էին  անցկացնել ուսումնամարզական հավաքներ  և մասնակցել մրցումների`  մինչև պահանջվող 14-օրյա կարանտինի ավարտը: Նույն օրենքը վերաբերում էր արտերկրից վերադարձող ճապոնացի մարզիկներին: 

Այնուամենայնիվ,    11 վարչատարածքներում  արտակարգ ռեժիմ հայտարարելու պատճառով, բոլոր մարզիկներից պահանջվում է խստորեն պահպանել երկշաբաթյա կարանտինը և այդ ընթացքում նրանք չեն կարողանա մասնակցել հավաքների, մարզումների և մրցումների: 

Սահմանված  կարգը գործելու է մինչև փետրվարի 7-ը: Դա պայմանավորված է  երկրում հիվանդների թվի աճով և հիվանդանոցներում սահմանափակ տեղերով:

 

 

 

Այլ նորություններ