Ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան ՝ երկրորդ խաղում Երևանի << Ալաշկերտը >> Մոլդովայում մրցեց << Շերիֆի >> հետ:
Երևանցիները նպատակ ունեին լուրջ մրցակցության մեջ մտնել և , ինչու չէ՝ հաղթել: Բայց ինչպես հաճախ է լինում , մի բան է ցանկությունը, մեկ այլ բան ՝ իրականությունը:
Տանտերերը հյուրերին կրկին հաղթեցին / 3 : 1 /, երկու հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձրին 4 : 1 և մտան հաջորդ փուլ:
Երևանյան թիմը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ եվրոպական ստուգատեսի մասնակից: Պարզապես չեմպիոնների լիգայի փոխարեն կմասնակցի Եվրոպա լիգայի մրցաշարին: Ավելին, նա կդառնա միանգամից երրորդ փուլի մասնակից և կմրցի Ղազախստանի չեմպիոն << Կայրաթի >> հետ, որը պարտվել է << Ցրվենա Զվեզդային >> ՝ 0 : 5 : Ի դեպ, << Կայրաթում >> է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: