Այն, ինչ սկսվել է որպես երազանք, այժմ իրականություն է դարձել:
Դեռևս յոթ տարի առաջ, 2017թ. սեպտեմբերի 13-ին, Լիմայում, ՄՕԿ-ի 130-րդ նստաշրջանում, ԱՄՆ –ի Լոս Անջելես քաղաքին շնորհվեց օլիմպիական և պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու պատիվը:
2028թ. կայանալիք համաշխարհային ամառային 34 –րդ մարզահանդեսի հետհաշվարկը արդեն սկսված է և խաղերի մեկնարկին մնացել է . . . 1382 օր, ասել է թե ՝ Կալիֆորնիայի նահանգի այդ քաղաքն արդեն նախապատրաստվում է առաջիկա օլիմպիական ստուգատեսին:
Տեղեկացնենք, որ մինչ այս Լոս Անջելեսը երկու անգամ ՝ 1932 թ. և 1984 թ. եղել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Երրորդ փորձությունը կանցկացվի 2028թ. հուլիսի 14 – 30-ը: