Կորոնավիրուսի համաճարակի պատճառով նախկինում հետաձգված Բոստոնի մարաթոնը, որը նոր ժամանակացույցով պետք է անցկացվեր սեպտեմբերի 14 –ին՝ չեղյալ է հայտարարվել: 124 տարվա պատմության ընթացքում այդ միջոցառումն առաջին անգամ տեղի չի ունենա։
Նախատեսվում է մարաթոնի կայացման այլընտրանքային՝ հեռավար տարբերակը։ Մասնակիցները պետք է անցնեն 26,2 մղոն տարածությունը և ներկայացնեն ու հաստատեն ցույց տված ժամանակաչափը։
Գրանցված մասնակիցներին կվերադարձվի մուտքավճարը և կերաշխավորվի նոր տարբերակին մասնակցելու հնարավորությունը:
Կազմակերպիչները առաջնային են համարում աշխատակիցների, մասնակիցների, կամավորների, երկրպագուների և ընդհանրապես հանրային առողջության պահպանումը։