Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ: Այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: