Աննա Գրիգորյանը մրցակցությունից դուրս էր սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում

14:31 - 14 Մար, 2019

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 14-ին ավարտվեց սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը:

Երկրորդ օրն անցկացվեցին առանձին վարժությունների եզրափակիչները:

Հենացատկում, ազատ վարժությունում, զուգափայտերի ու գերանի վրա Հայաստանի չեմպիոն դարձավ Աննա Գրիգորյանը, որը մարտի 13 առաջին տեղն էր գրավել նաեւ բազմամարտում:

Սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունում հանդես եկան 20 մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնություն

Կանայք

Ազատ վարժություն

  1. Աննա Գրիգորյան
  2. Ինեսա Ջաղինյան
  3. Մանե Պողոսյան

Հավասարության գերան

  1. Աննա Գրիգորյան
  2. Մարիետա Մարտիրոսյան
  3. Սիրանուշ Սարգսյան

Տարբեր վարժության զուգափայտ

  1. Աննա Գրիգորյան
  2. Տաթեւ Մկրտչյան
  3. Անի Եղիկյան

Հենացատկ

  1. Աննա Գրիգորյան
  2. Ինեսա Ջաղինյան
  3. Մարիետա Բուչախչյան
Այլ նորություններ