Այսօր Տաշքենդ մեկնեց Հայաստանի սամբոյի հավաքականը: Պատվիրակության ղեկավար, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասաց, որ մրցագորգ կելնեն 12 մարզիկներ / երկուսը ՝ մարզուհի/:
Առաջնության մեկնարկը կտրվի նոյեմբերի 12 –ին:
Հայտավորված են 50 երկրի ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան մարզական և մարտական սամբոյում: Կխաղարկվի մեդալների 21 հավաքածու:
ՄՕԿ –ում մշտական ճանաչում ստանալուց հետո տաշքենդյան ստուգատեսն առանձնանում է առաջինը հանդիսանալով: Կա նաև մրցանակային հիմնադրամ, որը կազմում է 231 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակայաին եռյակում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար չորս, երեք և երկու հազար դոլար:
Մեր սամբիստները հայրենիք կվերադառնան նոյեմբերի 15 –ին: