Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձավ չեմպիոն։
Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթեց անգլիացի Լյուկ Մակորմեկին։
Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։