Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում մարտի 8-ին պայքարի մեջ են մտել հայ լեռնադահուկորդները: Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանը հանդես են եկել հսկա ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Կարապետյանը 2:10.66 արդյունքով գրավել է 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը:
Մարտի 11-ին Աշոտ Կարապետյանը եւ Հարություն Հարությունյանն ուժերը կփորձեն նաեւ ոլորավայրէջքում: Ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: