Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականի օգտին գրանցվեց վեց մեդալ:
Բոլոր մրցակիցներին հաղթեցին և չեմպիոնի կոչմանը արժանացան Ռուսլան Ասլիկյանը/ 57 կգ / և Էլիդա Քոչարյանը / 60 կգ /:
Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ / հայրենիք կվերադառնա փոխչեմպիոնի կոչումով: Նրա թիմակիցներ Սոնա Հարությունյանը / 63 կգ /, Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / և Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ / բավարարվեցին բրոնզե մեդալներով։