Հայաստանի ըմբիշները նախապատրաստվում են Վարշավայում ապրիլի 19 – 25 –ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Ազատ ոճայինները Երևանի Օլիմպավանում ուսումնամարզական հավաքը սկսել են ապրիլի 4 –ին, իսկ հունահռոմեականները նույն մրցագորգերի վրա կսկսեն աշխատել ապրիլի 7 –ից :
Գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը / ազատ ոճ / և Էդվարդ Սահակյանը / հունահռոմեական ոճ / իրենց գործընկերների հետ նաև անհատական աշխատանքներ կտանեն, անհրաժեշտ ցուցումներ կտան նույնիսկ աննշան թվացող թերությունները շտկելու համար:
Ուզում ենք հավատալ ,որ նպատակային մարզումները ցանկալի վերջաբան կունենան: