Հայ ձյուդոյիստները մեդալ չեն նվաճել Դյուսելդորֆի Գրան պրիում

17:35 - 19 Փետ, 2016

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները` 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը և Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), մասնակցել են գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող Գրան պրիին:

66 կգ քաշային կարգը ներկայացնող Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նաթոն Բուրնսին:

Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել գերմանացի Ինես Բեյշմիդի նկատմամբ, այնուհետև պարտվել Մոնղոլիայի ներկայացուցիչ Բունդմա Մունխբաթարին:

Դյուսելդորֆի Գրան պրին մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի 21-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ