Մոսկվայում անցկացվել է ծննդյան տոներին նվիրված ըմբշամարտի միջազգային պատանեկան մրցաշար: Մասնակցել են 159 մարզիկներ։Հայաստանը ներկայացրել է ազատ ոճայինների թիմը։ Նրան մրցավայր էին ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը և Արմեն Շահվերդյանը։
Մեր պատվիրակներից արծաթե մեդալներ են նվաճել Սարգիս Բեգոյանը / Արտաշատ, 45 կգ / և Էդիկ Հարությունյանը / Ջրվեժ, 51 կգ /։ Գյումրեցիներ Զավեն Ավետիսյանը / 48 կգ / և Անդրանիկ Ավետիսյանը / 55 կգ / արժանացել են բրոնզե պարգևների:
Մրցաշարի ավարտից հետո, ըմբիշների մրցափորձը հարստացնելու նպատակով, մեր տղաները փորձնական –ընկերական գոտեմարտեր են անցկացրել տանտերերի հետ։