Սոչիում, այսօր ՝ հուլիսի 12 –ին մեկնարկեցին տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը: Համավարակի ընթացքում դա մարզաձևի առաջին խոշոր ստուգատեսն է մասսայականության առումով:
Հանդես են գալիս 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցումների հաղթողն ու եզրափակիչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:
Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը ` 676.250 ԱՄՆ դոլար է:
Խաղասեղանների շուրջ իրենց ուժերն են չափում նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և կանանցից ՝ Էլինա Դանիելյանը:
Պարտիաների սկիզբը՝ Երևանի ժամանակով 16 . 00 –ին:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 5 –ին: