<< Մեծ սաղավարտի >> ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Հայտավորված են 83 երկրների 600 մարզիկներ: Վաղը տատամի կելնի Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Նրա հետ է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
Արժե նշել, որ << Մեծ սաղավարտին >> կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7 – 14 –ը: