Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մինչև 18 տարեկանների երկրի առաջնությունը կմեկնարկի այսօր ՝ սեպտեմբերի 29-ին:
Մրցաշարին կմասնակցեն վեց թիմեր. «Ֆոքսիս», «Ուրարտու», «Հատիս», «Կիլիկիա», «Իգլս Ակադեմիա» և «Արթիկ»։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով, փոխայցելությունների տարբերակով:
Երկու շրջանում ցույց տված արդյունքներով ակումբները պայքարը կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Խաղերը կանցկացվեն Շենգավիթի, ԵՊՀ-ի, Արթիկի մարզադահլիճներում և խուլերի մշակույթի ու սպորտի մարզապալատում։
ԵՊՀ –ի մրցասպարեզում այսօր միմյանց «կքննեն» «Իգլս Ակադեմիա»- «Ուրարտու» թիմերը: