Հայաստանը ներկայացնող հրաձիգ Հրաչիկ Բաբայանը ավարտեց ելույթը Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում:
Հունիսի 21-ին 18-ամյա մարզիկը մասնակցեց հրացանի 50 մետրից 3 դիրքով վարժությանը եւ գրավեց 29-րդ տեղը: Որակավորման փուլում պատանեկան Օլիմպիական խաղերի և 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Բաբայանը գրանցեց 1131 միավոր:
Հրաչիկ Բաբայանը Եվրոպական խաղերում մասնակցել էր նաեւ 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը, որում զբաղցրել էր 5-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից հրաձգության մրցաշարում հանդես էր եկել նաև 26-ամյա Նորայր Առաքելյանը, ով ատրճանակով 50 մետրից մրցաձևի մրցաշարում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: