ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ

12:07 - 05 Նոյ, 2021

Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող  սպորտային մարմնամարզության միջազգային ավանդական մրցաշարը այս տարի նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 27 – 28 –ը: Բայց  համավարակի սահմանափակումների  պատճառով տարեվերջյան այդ ստուգատեսը տեղի չի ունենա: Այս մասին հայտնում են Վորոնինի անվան  մարմնամարզության ակումբի մամուլի ծառայությունից։

Որոշումը ափսոսանք է հարուցել մարզաձևի մասնագետների շրջանում: Մրցաշարը սովորաբար ընդգրկուն է, մանավանդ  որ  անցկացվում է հեղինակությունների մասնակցությամբ: Նշանակում է ռուսաստանյան այդ  միջոցառումը մեծապես խթանում է մասնակիցների վարպետության առաջընթացին և մրցափորձի հարստացմանը:

1993 թվականից անցկացվող օլիմպիական չեմպիոն Վորոնինի անվան մրցանակների համար մղվող պայքարին մշտապես տոն են տվել Հայաստանի ներկայացուցիչները:

Հիշենք թեկուզ նախորդ մրցաշրջանը: Համավարակի պատճառով մեր երկիրն ընդամենը երկու մարզիկ գործուղեց մրցավայր ՝ Պենզա: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հնարավոր է իր ուժերի նկատմամբ հավատը հաստատեց այդ խաղարկությունում ՝ դառնալով բազմամարտի հաղթող և առանձին գործիքներից բազմակի մեդալակիր: Նրա թիմակից Արմեն Պետրոսյանը նույնպես հաջողություն ունեցավ: Բազմամարտում, տասնյակ մրցակիցների մրցավեճում նա ճանաչվեց իներորդը, իսկ զուգափայտերի վրա արժանացավ երրորդ մրցանակի:

 

 

Այլ նորություններ