Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Արթիկը», սեփական հարկի տակ, 91-63 հաշվով առավելության հասավ «Ինժեների» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արթիկի» նորեկ Սերգեյ Վիննիկը։ Նա վաստակեց 25 միավոր:
«Արթիկ»-«Ինժեներ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի