Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ից կսկսի նախապատրաստվել 2016 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կայանալու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը հավաքական է հրավիրել 16 խաղացողների, որոնցից 12-ը կմեկնեն մրցավայր: Նախատեսվում է, որ Երևանում Հայաստանի հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպումներ:
Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը.
Պաշտպաններ
Ալբերտ Թադևոսյան, ՄԳՈւ, Մոսկվա (Ռուսաստան)
Անդրե Սպայթ Մկրտչյան, «Սան Դեվիլս» (ԱՄՆ)
Ամիրան Ամիրխանով, «Լեգիոն» (Ղազախստան)
Արթուր Խաչատուրյան, «Խարկով» (Ուկրաինա)
Սերգեյ Պոլուխին, «Էլբրուս» (Ռուսաստան)
Մայք Դանիելյան, «Բայեր 05» (Գերմանիա)
Էդգար Բաբայան. «Օմսկ 1716» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Արտյոմ Տավակալյան, «Հորնեթս Դելեվր» (ԱՄՆ)
Միքայել Պողոսյան, «Տիել Տոմկաթս» (ԱՄՆ)
Զարեհ Զարգարյան, «Դոմինգես Հիլզ» (ԱՄՆ)
Արկադի Մկրտիչյան, «Այդահո Վանդալս» (ԱՄՆ)
Անդրեյ Կոնստանտինով, «Արսենալ» Տ. (Ռուսաստան)
Պյոտր Ստեփանյանց, ՄԳՈւ (Ռուսաստան)
Կենտրոնականներ
Բրայանտ Դանստոն, «Անադոլու Էֆես» (Թուրքիա)
Կոնստանտին Միրզոյանց, «Տամբով» (Ռուսաստան)
Մարսել Հովսեփյան, «Ռուբոն» (Բելառուս)
ՖԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր հավաքական կարող է իր կազմում ընդգրկել մեկ արտասահմանցի խաղացողի: Օգտվելով այդ հնարավորությունից՝ Տիգրան Գյոկչյանը հավաքական է հրավիրել նաև ամերիկացի Բրայանտ Դանստոնին, ով վաղուց ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
ՀԱՕԿ լրատվության բաժին