Հայ շախմատիստները «Սեւանա լիճ 2017» միջազգային մրցաշարում աղյուսակի երկրորդ հատվածում են

16:09 - 17 Հուլ, 2017

Սեւանում ընթացող «Սեւանա լիճ 2017» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարում (10 մասնակից, շրջանաձեւ մրցակարգ) երեք տուրերից հետո 2.5 միավորով առաջատար է ուկրաինացի գրոսմայստեր Մարտին Կրավցիվը:

Մրցաշարային աղյուսակ. Մարտին Կրավցիվ (Ուկրաինա)` 2.5 միավոր, Թամիր Նաբաթի (Իսրայել), Իգոր Կովալենկո (Լատվիա), Ամին Բասսեմ (Եգիպտոս)` 2-ական, Դարիուշ Շվերց (Լեհաստան), Մանուէլ Պետրոսյան` 1,5-ական, Տիգրան Հարությունյան, Հովհաննես Գաբուզյան, Հայկ Մարտիրոսյան` 1-ական, Սամվել Տեր-Սահակյան` կես միավոր:

 

Աղբյուրն ու լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ