Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 10-11-ն Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:
Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մեր թիմում հանդես են եկել Յուրի Իսրայելյանը 50 կգ, Ստյոպա Դարբինյանը 55 կգ, Մամիկոն Ավետիսյանը 81 կգ:
Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե մեդալակիր, Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե, իսկ Մամիկոն Ավետիսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: