Հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության պայքարից հետո Բուխարեստի մրցագորգերի վրա այսօր իրենց մրցավեճը կսկսեն ազատ ոճայինները:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ պայքարի կելնեն մեր տասը մարզիկներ. Արսեն Հարությունյան /57 կգ /, Մեջլում Մեջլումյան / 61 կգ /, Վազգեն Թևանյան / 65 կգ /, Արման Անդրիասյան / 70 կգ /, Հայկ Պապիկյան / 74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ /, Մուշեղ Մկրտչյան / 86 կգ /, Կնյազ Իբոյան / 92 կգ /, Սերգեյ Սարգսյան / 97 կգ /, Լևոն Գևորգյան / 125 կգ /:
Հուսանք, որ մեր ազատ ոճայինները հաջող մրցելույթներ կուենան և Եվրոպայի առաջնությունից պարզճակատ կվերադառնան հայրենիք: