Լեհաստանում շարունակվում է Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Մրցասպարեզներում կարելի է հետևել տիտղոսավոր բազմաթիվ մարզիկների ելութների: Ասածը վերաբերում է նաև կարատե մարզաձևին: Կանանց մրցաշարի քաշային կարգերում հայտավորված ութական մարզուհիները նվաճումներ ունեն: Ահավասիկ համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն Անիտա Մակյանը / 68 կգ /: Նրա պարագայում բրոնզե մեդալը Հայաստանի համար առաջին լուրջ հաջողությունն է նման պատասխանատու ստուգատեսում: Նա նպատակ ունի հաջողությունը զարգացնել առավել խոշոր ստուգատեսներում:
Երևանի բժշկական համալսարանի ուսանողուհին մարզվում է իր հայրիկի՝ Արման Մակյանի ղեկավարությամբ:
Շնորհավորում ենք մեր մարզուհուն և նրանից ակնկալում հաղթանակներ: