Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը կներկայանա չորս մարզիկով:
Դեռևս նախորդ մրցաշրջանում գյումրեցիներ Կարապետ Չալյանը / 77 կգ/ և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / նվաճել էին խաղերի ուղեգիր: Եվ ահա նրանց միացան էջմիածինցի Արմեն Մելիքյանը / 60 կգ / և երևանցի Կարեն Ասլանյանը (67 կգ ): Վերջին երկյակը լավ քննություն բռնեց Սոֆիայի վարկանիշային միջազգային մրցաշարում: Նրանք մտան եզրափակիչ, որի շնորհիվ ստացան բաղձալի արտոնագիր: Ավելին, Կարեն Ասլանյանը նաև մրցաշարի հաղթող ճանաչվեց, իսկ Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով բավարարվեց երկրորդ տեղով: