ԼԵՎՈՆ ԱՂԱՍՅԱՆԸ ԴՐԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

11:47 - 21 Հուն, 2023

Լեհաստանի Կրակով քաղաքի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում այսօր երեկոյան տեղի կունենա Եվրոպայի ամառային երրորդ խաղերի բացման արարողությունը: Իսկ միջոցառման մեկնարկը տրվեց երեկ: <<  Իշխանատենչ >> սպորտի թագուհու ներկայացուցիչները առաջինը ելան ասպարեզ:

Աթլետների պայքարը թիմային է: Երեք դիվիզիոնի է բաժանված մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչները ընդգրկված են երրորդում:

Հարավկովկասյան երեք երկրների մարզասերները համակ ուշադրությամբ հետևեցին եռացատկորդների մրցավեճին: Առաջին իսկ ցատկերից պայքար ծավալվեց նշած  <<  եռյակի >> պատվիրակների միջև: Եվ այդ մրցությունում բոլորից երկար  <<  ճախրեց  >>  կապանցի անվանի Լևոն Աղասյանը: Նա ամբողջ 45 սմ- ով/ 16մ. 36 սմ./  առաջ անցավ 15մ. 91սմ. ցույց տված  Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից և 14 մրցակիցների պայքարում գրավեց առաջին տեղը ու դարձավ դիվիզիոնի չեմպիոն:

Խաղերին մասնակցում են  Եվրոպայի 48 երկրների ավելի քան 7000 մարզիկ – մարզուհիներ:  

Հայաստանը մրցավայր է գործուղել ինը մարզաձևի / աթլետիկա, ջրացատկ, կարատե, հրաձգություն, թաեքվոնդո, բռնցքամարտ, սուսերամարտ, մուայթայ և  թեքբոլ /  58 ներկայացուցիչ:   

Ի դեպ, ստուգատեսին հրավիրված էին շախմատում բարձր գործակիցներ ունեցող  ութ երկրների մեկական մարզիկ – մարզուհի: Հայաստանի ներկայացուցիչներ,  գրոսմայստերներ  Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը մրցության ընդհանուր արդյունքով գրավեցին առաջին տեղը  և Եվրոպայի զույգերի  պաշտոնական անդրանիկ ստուգատեսում արժանացան ոսկե մեդալների:

Թիմային հաշվարկում երկրորդը Նիդերլանդների, իսկ երրորդը ՝  Ադրբեջանի երկյակներն էին:

 

Այլ նորություններ