Տեղի է ունեցել ՄՕԿ – ի և << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի հերթական հեռավար նիստը:
ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցների ավելի քան 80% -ը Ճապոնիա կմեկնի կորոնավիրուսի դեմ պատվաստված վիճակում: Այժմ մարզիկների 75% -ը պատվաստվել կամ պատրաստվում է այդ գործընթացին:
Բախը բարձր է գնահատել նաև Ճապոնիայի կատարած նախապատրաստական աշխատանքները: Թեստային մրցումները համապատասխանել են անվտանգության բոլոր պահանջներին:
Այս օլիմպիական մարզահանդեսը հնարավոր կդառնա Ճապոնիայի անհավատալի ոգու և համառության շնորհիվ, - հավելել է ՄՕԿ –ի առաջնորդը:
Ի դեպ, Թոմաս Բախի այցը Ճապոնիա, որը հետաձգվել էր կորոնավիրուսի իրավիճակի պատճառով, կկայանա հուլիսի 12-ին: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը: Այն տեղի կունենա Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից ընդամենը 11 օր առաջ: