Աշխարհում տարածված համավարակի պատճառով Չիկագոյի 43 –րդ մարաթոնի կազմակերպիչները հետաձգել են այս տարվա մրցավազքը, որը պետք կայանար հոկտեմբերի 11-ին։ Սպասվում էր 45 հազար մարզիկ – մարզուհու մասնակցություն:
Չիկագոյի վազքարշավը աշխարհի վեց հիմնական մարաթոններից մեկն է։ Այն անցկացվում է 1977 թվականից և հետաձգվել է ընդամենը մեկ անգամ, 1987-ին՝ հովանավոր չլինելու պատճառով: