ՔԱՌՕՐՅԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ

11:07 - 07 Փետ, 2022

Օլիմպիական հերթափոխի  պետական մարզական քոլեջում անցկացվեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Քառօրյա լարված պայքարում որոշվեցին մրցանակակիրները: Դիտարժան էր առանձնապես գերծանրքաշայինների մրցակցությունը: Այս պարագայում, ինչպես ասում են, երիտասարդությունը իրենը վերցրեց. գրեթե հինգկական կիլոգրամների տարբերությամբ եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան և Սիմոն Մարտիրոսյան:

Երկրի չեմպիոնի պատվին արժանացան նաև  55 կգ՝ Մացիկ Հակոբյանը , 61 կգ՝  Անդրանիկ Պապեյանը, 67 կգ՝ Գոռ Սահակյանը, 73 կգ՝  Արմեն Գրիգորյանը, 81 կգ՝  Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ՝  Հակոբ Մկրտչյանը, 92 կգ՝  Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ՝  Արսեն Մարտիրոսյանը և 109 կգ՝ Սամվել  Գասպարյանը:

Այլ նորություններ