ՖՐԱՆՍԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

15:47 - 17 Հոկ, 2023

Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված ՄՕԿ –ի 141 –րդ նստաշրջանում  ելույթ է ունեցել  նաև << Փարիզ - 2024 >>  կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն: Նա մասնավորապես ասել է, որ   օլիմպիական խաղերը սարերի հետևում  չէ: Բայց նախապատրաստությունը  շարունակվում է: Ավելին, խոստմանը հավատարիմ են մնացել և իրականանում է   << Ընդարձակել, հասանելի դարձնել խաղերը   >>  կարգախոսը:   

Բոլոր շահագրգիռ կողմերը մեծ հետաքրքրություն են հանդես բերում  միջոցառման  նկատմամբ և  համոզված են, որ սպորտը համընդհանուր լեզու է, որը կարող է միավորել մարդկանց։ 

Ֆրանսիան պատրաստ է  հյուրընկալել 33 –րդ ամառային մարզահանդեսը:  

Նշվել է  հետհաշվարկի  OMEGA  ժամացույցի Սենա գետի  ափին, Էյֆելյան աշտարակի դիմաց տեղադրելու, ջահի փոխանցավազքի երթուղու մանրամասների, ջահակիրների, անցկացված 23 թեստային միջոցառումների, կամավորականների, հեռարձակողների, խոհարարների, հովանավոր գործընկերների մասին: Այդ ամենին մեծապես նպաստում են երկրի իշխանությունները:

Խաղերի կայացմանը աջակցում  է հասարակությունը.  հուլիսյան հարցման արդյունքներով ՝   բնակչության 72 տոկոսը:10 միլիոն տոմսերից արդեն վաճառվել է 7,2 միլիոնը:

Այլ նորություններ