Թեկնածուների ցանկը նվազում է

16:30 - 14 Նոյ, 2018

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը  Արգենտինայի մայրաքաղաքում հոկտեմբերին անցկացված ՄՕԿ –ի գործկոմի նիստում   ասել էր, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով, մասնավորապես եվրոպական երկրներում, պակասել  է ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ երկրների թիվը: Շատերն անիմաստ են համարում ներդրումներ անել  ձմեռային մարզաձևերի զարգացման  համար, քանզի դա եկամտաբեր չէ: Տարիներ հետո, տեղումների  սակավության պատճառով, հավանաբար անհրաժեշտ կլինի օգտագործել արհեստական ձյուն: Ասածը հաստատեց Կանադայի Կալգարին: Վերջերս տեղի ունեցած քվեարկության մասնակից  այդ քաղաքի ավելի քան 300 հազար բնակիչների 56 տոկոսը դեմ է եղել  իրենց մոտ 2026թ. ձմեռային օլիմպիական 25-րդ խաղերի անցկացմանը: Նման որոշումը հիասթափեցրել է Կանադայի ԱՕԿ –ի աշխատակազմին, քանզի հակառակ պարագայում միջոցառումը օգտակար կլիներ բոլոր առումներով:

Մինչ այս իրենց թեկնածությունը հանել են  նաև Շվեյցարիայի Սյոնը, Ճապոնիայի Սապպորոն և Ավստրիայի Ինսբրուկը:

Ներկա դրությամբ մնացել է երկու թեկնածու. Ստոկհոլմը  և միասնական հայտ ներկայացրած Միլանն ու Կորտինա դը Ամպեցցոն:

Ձմեռային օլիմպիական 25-րդ խաղերի մայրաքաղաքի ընտրությունը տեղի կունենա 2019թ. հունիսին:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ