<< Դվինի >> դեմ խաղում չորրորդ հաղթանակը տոնեց / 81 : 72 / << Վահագնի Սիթին >> : Այդ մրցամարտը նույնպես արձանագրվեց որպես չեմպիոնության համար մղվող հիրավի լարված պայքար: Հաշվի մեջ առջևում ընթացող << Վահագնի Սիթիին >> կրնկակոխ հետապնդում էր << Դվինը >> , որի մոտ մեծ էր առաջ անցնելու ցանկությունը: Հնարավոր է նաև գերլարվածությունը ինչ-որ տեղ խանգարեց այդ թիմի նպատակի իրականացմանը:
ՀՀ տղամարդկանց VBET Ա-Լիգայի առաջնության վճռական փուլին մասնակցող նշած երկու ակումբների միջև անզիջում պայքարը շարունակվում է: Այժմ 4 : 2 հաշվով առջևում է << Վահագնի Սիթին >> , որին ընդամենը մեկ հաղթանակ է անհրաժեշտ Հայաստանի չեմպիոն հռչակվելու համար: