Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր «Արարատ-Արմենիա» թիմը պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից: Մրցակիցն է Մոլդովայի «Զիմբրուն»: Սա հայտնի դարձավ Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացված վիճակահանության արդյունքում:
Առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիան» կանցկացնի մրցակցի հարկի տակ՝ հուլիսի 25-ին, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 1-ին, Երևանում: