Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով):
Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան Հարությունյանը՝ 62-րդ (5.5): Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4.5 միավորով 52-րդն է:
Այսօր կխաղացվեն վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:
Լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի