Հոկտեմբերի 5-ից 8-ը Բուդապեշտում կանցկացվի թաեքվոնդոյի կրտսեր պատանիների (մինչեւ 15 տարեկան) Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի յոթ ներկայացուցիչներ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Սարգիս Սարգսյանը հայտնեց, որ Հունգարիայի մայրաքաղաք կմեկնեն Սարգիս Մուրադյանը (41 կգ), Ալեքսանդր Հայրապետյանը (45 կգ), Համլետ Մկրտչյանը (49 կգ), Սլավա Խաչատրյանը (53 կգ), Կարեն Ղազարյանը (57 կգ), Մարտին Մարտիրոսյանը (61 կգ) եւ Դավիթ Խաչատրյանը (65+ կգ):
Հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 3-ին: