Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտած 52 կգ քաշային կարգի Ժաննա Ստանկեւիչը պարտությամբ մեկնարկեց: 1/16 եզրափակիչում Ստանկեւիչը 0:1 հաշվով զիջեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելի Էդվարդսին:
Եվրոպական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը (60կգ) եւ Դավիթ Նիկողոսյանը (73կգ): Դավթյանը պայքարի մեջ կմտնի հունիսի 25-ին, իսկ Նիկողոսյանը՝ հունիսի 26-ին: